Posts

Հատված <Մեսրոպյան լուսե տառեր> միջոցառումից:

It looks like you may be having problems playing this video. If so, please try restarting your browser.
Close
207 Views

Այբբենարանին հրաժեշտի ցերեկույթ էին կազմակերպել առաջին դասարանցիները դասվար Վ. Քալաշյանի ղեկավարությամբ: Փոքրիկները հավաստեցին, որ արդեն տառաճանաչ են և պատրաստ զինվելու նոր գիտելիքներով: Բեմի վրա իսկական գունային հրավառություն էր՝ երգով ու պարով: Անդրադարձան նաև 2800-ամյա մայրաքաղաքն Երևանին: Գովելի էր ծնողների անմիջական մասնակցությունը:

Reviews
5.0
36 Reviews
Tell people what you think
Arshak Khachatrian
· October 21, 2016
I have a lot of awesome memories with this school! :) Thanks.
Հայք Համալսարան
· June 30, 2017
ՀԱՅՔ համալսարանը հայտարարում է 2017-2018 ուստարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. ԵՐԳԱՐՎԵՍՏ /ժողովրդական, էստրադային, դասական/...
2. ՊԱՐԱՐՎԵՍՏ /ժողովրդական, ժամանակակից/
3. ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ /դերասանական, համերգավարական, ռեժիսուրա/
4. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ /գեղանկարչություն, գրաֆիկա, հագուստի
մոդելավորում, դիզայն/
5. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ /հագուստի, ծաղկի և սեղանի դիզայն, ձեռագործություն, դարբնություն/
6. ԼՐԱԳՐԱԱՐՎԵՍՏ /հեռուստալրագրություն, ռադիո, մամուլ/
7.ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ /կրթամշակութային հիմնարկների կառավարում, կառավարման ճարտարագիտություն, գործարարություն, շուկայագիտություն, PR /

Համալսարանում ընդունելության տարիքային սահմանափակում չկա:

Ի դեպ ՀԱՅՔ համալսարան կարող են ընդունվել նաև
9-րդ դասարանի վկայականով։


Հասցե` Մոսկովյան 3/2
Հեռ.` 010 58-19-18, 099 58-19-18


Հեռախոս`: 010 58-19-18, 099 58-19-18
Հասցե: Մոսկովյան 3/2

*****************************************
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
*****************************************
Դպրոցների տնօրենների միջնորդությամբ երեխանները մեզ կնդունվեն 25% զեղչով:

ՀԱՄԵՑԵՔ,
ՄԻ ՀԱՊԱՂԵՔ,
ՇՏԱՊԵՔ...
Գործերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը:
See More
Artur Manukyan
· April 21, 2017
shat lav dproc vorum sovorum em u kuzem erkar tariner sovorem
Videos
Ապրիլի 25-ին դպրոցի V-VIII դասարանների աշակերտները երաժշտության ուսուցչուհի Լիանա Վարդանյանի ղեկավարությամբ, Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, կատարեցին Մարտին Ահարոնյանի <<Սուրբերու աչքեր>> երգը:
50
10
<<Веселая Масленица>> մաս I
37
7
Photos
Posts

Մայիսի 15-ին դպրոցի պատմության ուսուցչուհի Ի. Ղազարյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Տ. Ազիզյանը ներկայացրին «Դարերի մեջ են մեր արմատները» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Դպրոցը հյուրընկալել էր նախկին շրջանավարտներ Ապրիլյան Քառօրյա մարտական գործողությունների մասնակիցներ Հայկ Արսենի Գալստյանին՝ պարգևատրված պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կողմից <Մարշալ Բաղրամյան> գերատեսչական մեդալով, և Կարապետ Առաքելի Կարապետյանին՝ պարգևատրված... ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի կողմից <Արիություն> գերատեսչական մեդալով:
Մասնակիցները գեղեցիկ և հայրենասիրական շնչով հագեցած խոսքով անդրադարձան հայոց պատմության հերոսական դրվագներին՝ Մայիսյան հերոսամարտեր, ՀՀ հռչակում, 1988թ. շարժում, Արցախյան պատերազմ, Շուշիի ճակատամարտ... Նպատակն էր ցույց տալ, որ հայերը նռան հատիկների նման միավորված են ամուր պատյանի մեջ, որ ամեն հատիկը նոր օր է, նոր հնարավորություն, կյանքի ու ծաղկունքի հույս:
Հայն ապրում է ծառի օրենքով՝ արմատներով ծառի խորքը ձգված, սաղարթներով՝ տարածված դեպի արևը:
Հանդիսատեսի թաց ու պայծառ աչքերը վկայում էին, որ յուրաքանչյուր խոսք ու միտք, հավերժ հայի երգն ու պարը ներթափանցել էին մարդկանց հոգիներ:

See More

«Դարերի մեջ են մեր արմատները» միջոցառումից հատված՝ «Ես քո զավակն եմ, Հայաստա'ն»

It looks like you may be having problems playing this video. If so, please try restarting your browser.
Close
306 Views

Մայիսի 14-ին Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի հետ համատեղ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Վարդանյանի ղեկավարությամբ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Համո Սահյանին: Ներկա էին բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը և մի խումբ ոստիկանության վետերաններ:
Համո Սահյանը հավերժի բանաստեղծ է՝ դեպի հայրենի հողն ունեցած տիեզերական սիրով:Աշակերտներն իրենց հուզառատ խոսքով, գեղեցիկ ասմունքով սրահը լցրեցին ՍԱՀՅԱՆԱԿԱՆ շնչով, հանդիսատեսին տարան Սահյանի իմաստնության հետքերով:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Մայիսի 10-ին <Առաքելություն Արևելք> ՀԿ-ի հետ համատեղ կամավորության սկզբունքով ընտրված երեխաները ներկայացրին <Ապրել միասին, սովորել միասին> միջոցառումը, որի կազմակերպիչներն էին դպրոցի բազմամասնագիտական թիմի անդամներ Ա. Ղազարյանը, Լ. Կարապետյանը, Հ. Մելքոնյանը, Շ. Ավոյանը: Մասնակիցները, բաժանված 3 խմբի, խոսեցին երեխաների իրավունքների, ԿԱՊԿՈւ երեխաների և ՄԱԿ-ի կոնվենցիայով հռչակված երեխաների իրավունքների մասին, դիտեցին համապատասխան տեսանյութեր: Միջոցառմանը մասնակից էին նաև դպրոցի կրտսեր սաները. նրանք գունազարդեցին երեխայի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ նկարներն իրենց պատկերացրած երանգներով և վերջում ցուցադրեցին: Ավարտին կատարեցին <Խաղաղ ապրել> երգը:

120 հիմնական դպրոց - 120 dproc added 33 new photos to the album: Прощай, Букварь!
May 14 at 1:29am

Մայիսի 5-ին դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ ներկայացրին <Прощай, Букварь!> ցերեկույթը: Հրաշալի փոքրիկները կազմակերպել էին իսկական տոնահանդես՝ ելույթներ, ներկայացումներ, երգ ու պար: Ռուսաց լեզվով ելույթ ունեցան նաև ծնողները՝ շնորհավորանքի և շնորհակալական խոսքով: Տնօրեն Ա. Քոչարյանը շնորհավորեց աշակերտներին օտար լեզվով փայլուն հանդես գալու համար և փաստեց նրանց կազմակերպվածությունն ու միասնականությունը:

<<ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ>> արվեստի միջազգային IX մրցույթ - փառատոնին <<Նկարչություն>> անվանակարգում մասնակցեցին Մերի Մխիթարյանը (7-րդ դասարան) և Դիանա Ադիբեկյանը (8-րդ դասարան): Երրորդ կարգի դափնեկրի կոչմանն արժանացավ Մերի Մխիթարյանը, դիպլոմակրի կոչմանն արժանացավ Դիանա Ադիբեկյանը: Դիպլոմով պարգևատրվեց նաև հ. 120 հիմն. դպրոցը: Դպրոցի տնօրեն Ա. Քոչարյանը բարձր գնահատեց երեխաների մասնակցությունը փառատոնին և մաղթեց նորանոր մրցանակներ և հաջողություններ:

Ապրիլի 20-ին դպրոցի 1-3-րդ դասարանների աշակերտներից ձևավորված 2 թիմերի միջև անցկացվեց Սպորտլանդիա՝ նվիրված Երևանի 2800 ամյակին: Մարզական միջոցառումն անցավ ուրախ և առողջ մրցակցային մթնոլորտում:

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ինտեգրված դաս 7-րդ <Ա> դասարանում <Հայաստանի առաջին հանրապետությունը> թեմայով ռուաաց լեզվի ուսուցչուհի Լ. Գրիգորյանի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ն. Սարգսյանի ղեկավարությամբ: Աշակերտները պատասխանեցին տրված հարցադրումներին, ասմունքեցին, խոսեցին ՀՀ պետական խորհրդանիշների, Մայիսյան հերոսամարտերի, առաջին հանրապետության նշանավոր դեմքերի մասին: Աշակերտները խմբերի բաժանված, օգտագործելով իրենց գիտելիքները, Ms Power Point ծրագրով ստեղծեցին և ցուցադրեցին շնորհանդեսներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը:

Կերպարվեստի ուսուցիչ Ս. Պողոսյանը ներկայացրեց 6-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Գրիգորյանի նկարների անհատական ցուցահանդեսը:

120 հիմնական դպրոց - 120 dproc added 6 new photos — with Anna Khachatryan.
April 19

Կերպարվեստի ուսուցիչ Ս. Պողոսյանը ներկայացրեց 7-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Վարդանյանի նկարների անհատական ցուցահանդեսը:

Մեր մեծերի շարքում 8-րդ<<Ա>> դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Խաչատրյանի ղեկավարությամբ ներկայացրին գրող Հակոբ Պարոնյանին: Այս տարի լրանում է արևմտահայ մեծ երգիծաբանի 175 ամյակը: Միջոցառումը բաղկացած Էր 3 բաժնից՝ 1.Պարոնյանից կենսագրական տեղեկություններ, 2. Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, 3. Բեմադրություն՝ նովելներից մեկը՝ <<Շաբաթ օր է , պիտի ածիլվի Գասպար աղան…>>: Կենսագրությանը հաջորդեց աշակերտների տեսքով նկարած ծաղրանկարների բացատրությունը, ապա սկսվեց բեմադրությունը: Ներկաներին հիացրեց Պոլսո բարբառով հնչած արևմտահայերեն խոսքը, որը երեխաները արտասանում ու խոսում էին վարժ ու հմտորեն՝ անկաշկանդ ծիծաղ առաջացնելով հանդիսատեսի մոտ:

Մեր մեծերի շարքում 6-րդ<<Ա>> դասարանի աշակերտները մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Վարդանյանի ղեկավարությամբ ներկայացրին Խորհրդային Միության նշանավոր դերասան, գրող Վահրամ Փափազյանին(1888-1968 թթ.): Աշակերտները ներկայացրին կենսագրական տեղեկություններ, նրա դերասանական կյանքի առաջին և երկրորդ շրջաններից և ստեղծագործություններից հատվածներ: ՈՒշադրության արժանացրին Փափազյանի լավագույն դերակատարումները <<Օթելլո>>, <<Համլետ>>, <<Լիր արքա>>, <<Դոն Ժուան>>, <<Սատանայի աշակերտը>> ներկայացումներից: Ցուցադրեցին նաև ֆիլմերում խաղացած դերերից հատվածներ: