Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում։ Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը։ Հավելյալ տեղեկատվություն տրամադրենք։
Հ.Գ. Վիրահատությունն ընթացել է հարթ...
Հուսա...նք, որ բժիշկների սրտացավ, պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի արդյունքում երեխային հնարավոր կլինի փրկել...
Առողջություն բոլոր երեխաներին...
07.04.2019թ., 19։40
Հ.Գ.2. Աշտարակ քաղաքում՝ երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա ընկած և վիրավորված 12-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեկ կատարվել է վիրահատական միջամտություն և վերջինս միացված է արհեստական շնչառական սարքին։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի տղայի կյանքին վտանգ չսպառնա։