Ararat Mirzoyan
about 5 years ago

Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։

Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկաններ ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։

Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ե...նք, որ ՔՊ֊ն և Իմ քայլը դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով։

Հարգանքով և խաղաղվելու հերթական մաղթանքով՝

Արարատ Միրզոյան

See more
906
13
58