Arman Vardanyan
about 4 years ago

Վրացիները առաջվանը չեն։
Վրաստան գնալուց Բագրատաշենով սահմանը անցնելուց, Մառնեուլի շրջանում տեղեր կան, ուր արագության սահմանափակումը 30 կմ/ժ է։ Ուշադիր եղեք` վրացի, կամ ադրբեջանցի ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում հայկական համարանիշներով ավտոմեքենաների վրա։
Տուգանքների քանակը կզգաք ետ գալուց, երբ սահմանին կտեսնեք հայրենակիցների հերթը սահմանային բանկի մասնաճյուղի մոտ։
Ավելի պատկերավոր է դառնում իրավիճակը, երբ հերթում կանգնած հարց ու փորձ ես խախտումների վերաբերյալ։
Հ.գ.Ազգային խտրականությունը նկատեցի, երբ վրացական համարներով ավելի բարձր արագությամբ սլացող մեքենայի վարորդին, փոխադարձ խրատական ժպիտներով բաց թողեցին։ Այն դեպքում երբ ես ընդամենը 13 կմ ժամ արագություն էի գերազանցել, իսկ վրացին սլանում էր ձայնային արագությամբ։