app-facebook
Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան
about 5 years ago

Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել՝ ովքե՞ր են շուկայում, ի՞նչ որակ և գին են առաջարկում: Այս պահին Հայաստանում գործում է 3 ցեմենտի գործարան, որոնք առաջարկում են հետևյալ գները 1 տոննայի դիմաց՝
1. Արարատի ցեմենտի գործարան 40.000 դրամ
2. Երևանի ցեմենտի գործարան 41.000 դրամ
3. Հրազդանի ցեմենտի գործարան 48.000 դրամ
Հայաստան է ներմուծվում նաև իրանական արտադրության ցեմենտ՝ սահմանին այն արժե 10.000 դրամ, եթե այն Հայաստան մտնելուց հարկվի իր արժեքով, ապա ...կգումարվի 32% և ներառյալ հարկերը կարժենա 13.200 դրամ Մեղրիում: Սակայն այժմ այն սահմանին հարկվում է հիմք ընդունելով 100.000 դրամ հսկիչ գինը, արդյունքում ստացվելով 42.000 դրամ, որի 22.000 դրամը ԱԱՀ-ն է և հետագայում կարելի է այն հաշվանցել: Կառավարությունը առաջարկում է ցեմենտի ներմուծման վրա սահմանել 22.000 դրամ պետական տուրք, որը նպատակ ունի զսպել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը և խթանել տեղական արտադրությունը: Այս առաջարկին տարբեր գնահատականներ են տալիս ցեմենտ ներկրողները, արտադրողները և սպառողները:
Վերլուծելով պետք է հասկանալ մեր երկրի համար ամենաշահավետ տարբերակը ո՞րն է՝
ա. ունենալ մատչելի ցեմենտ, այս դեպքում իրանական
բ. մեծ տուրք սահմանելով իրանական ցեմենտի վրա ունենալ հայկական, բայց թանկ ցեմենտ:

See more
283
79
89