ՀՀԳՀ֊ի իրականություն դառնալը գերկարևոր է Հայաստանի համար և ՀՀ֊ն երբեք ավելի մոտ չի եղել իրական արդյունքների հասնելուն...
ՀՀԳՀ֊ն քաղաքական փաստաթուղթ է, և այն լուրջ խնամքի ու աշխատանքի պահանջ ունի։
Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը և տարեվեջին ունենանք, ոչ թե 8 այլ ավելի մեծ թվով երկրների համաձայնություն։
2018 թիվը ամենահաջողված տարին է ՀՀ ԵՄ համաձայնությունը կյանքի կոչելու և համագործակցությունը իրականություն դարձնելու համար։
ՀՀ տնտեսության ող...նաշարը ուղղելու հիմնական միջոցը էներգետիկ համակարգը կախվածությունից ազատելն է և ներդրումների ներգրավվումը արևային էներգետիկայի ու ատոմային էներգետիկայի բնագավառներում։
Այս հարցերի մասին խոսեցի իմ ելույթում։
Հ.Գ. Էներգետիկային վերաբերող հարցը լավ արձագանք գտավ և ԵՄ գործընկերները խոստումներ տվեցին Ուկրաինայի, Մոլդովիայի ու Վրաստանի օրինակով ներդրումներ ապահովել այլընտրանքային էներգետիկայի, ավտոնոմ լուսավորության ու խնայողական էներգոկիրառման ոլորտներում...