Ruzan Mantashyan
about 4 years ago

Հայերեն եւ ռուսերեն տարբերակները ստորեւ՝
Армянская и русская версии ниже:

Agence Massis Opéra-ի հայտարարությունը
Նպատակ ունենալով հստակեցնելու փաստերը և վերջ դնելու այս տհաճ հակասություններին և ի պատասխան Semper Opernball-ի մամլո հաղորդագրությանը և պարոն Յուսիֆ Էյվազովի հնչեցրած հերքումներին` հայտնում ենք, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է վերոնշյալ մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:...
Իրականում այն վերաբերում է դոկտոր Հանս-Հոաքին Ֆրեյի կողմից ղեկավարվող ասոցիացիայի տարբեր գործընկերների հարաբերություններին:
Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն:
Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր:
Հետևաբար` Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում:
2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ` մեր առաջին մամլո հաղորդագրության մեջ նշված պատճառներով:
Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք:
Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը:

Заявление Agence Massis Opéra.
Имея целью подтвердить факты и положить конец этой горькой полемике, а также в ответ на пресс-релиз Semper Opernball и опровержения со стороны господина Юсифа Эйвазова, заявляем, что «недоразумение», о котором говорится в пресс-релизе, имеет целью возложить ответственность за данный «конфликт» на агентство Massis Opéra.
На самом деле, казалось бы, речь идет об отношениях между различными контрагентами Ассоциации, возглавляемой доктором Гансом-Иоакимом Фреем.
Действительно, после первого письменного контакта в сентябре 2019 года с просьбой сообщить о готовности госпожи Манташян выступить в день концерта, письменные контакты продолжались без каких-либо особых проблем с целью рассмотрения различных рутинных вопросов, обсуждаемых во время переговоров, таких как контактные данные, программа, финансовые условия, оформление визы и т.д.
После примерно 15-и электронных сообщений, казалось, договоренность достигнута.
Соответственно, со стороны Semper Opernball было желание пригласить Рузан Манташян выступить на концерте 7 февраля.
10 января 2020 года мы получили последнее письменное сообщение с объявлением об отмене участия Рузан Манташян, поскольку господин Юсиф Эйвазов не желал выступать с ней по причинам, указанным в нашем первом пресс-релизе.
Возможно, это создало весьма непростую ситуацию для организаторов, но мы не несем ответственности за развитие ситуации, которая негативно отразилась на нашем исполнителе.
Мы не сомневаемся в респектабильности Semper Opernball и их общей открытости по отношению к артистам всех наций и культур.

See more
201
18
85