app-facebook
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA
about 4 years ago

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին:

Մեր բանակը փառապանծ բա...նակ է, մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները՝ դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով, մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, դա անթույլատրելի է: Եվ ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի, և մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին:

Կարդացեք նաև՝ http://bit.ly/2Rz3Z8Y

Կարդացեք նաև ռուսերենը՝ bit.ly/2U2A4rh

Կարդացեք նաև անգլերեն՝ http://bit.ly/38Ngjbj

See more
208
1
23