Arsen Torosyan
about 2 months ago

Կարևոր ռեպորտաժ է, որն անդրադառնում է 3 խնդրի՝ ռեստորաններում բարձր երաժշտությանը, ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտությանը և բանուկ փողոցներում կազմակերպվող «գոնկաներին» և «ճռիկներին»։

Բացի նրանից, որ վերահսկողական մարմինները պետք է ուժեղացնեն վերահսկողությունը և վարչարարությունը նման դեպքերում և խիստ պատիժներ կիրառեն, ինչպես արդեն նշել եմ որոշ դեպքերում նաև խուլիգանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելով, նաև կարծում եմ անհրաժեշտ է առնվազն փոխել լռության ժամեր...ի միջակայքը 23:00-07:00-ից դեպի 22:00-08:00:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 40.1 ենթակետի համաձայն համայնքի ավագանին «սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).»: Հետևաբար համայնքների ավագանիները իրենք էլ կարող են որոշակիորեն սահմանափակել այդ ժամերը։

Նաև գիտեք, որ արդեն ընդունվել է հրավառությունները արգելող օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբից։

See more
This content isn't available in Canada
In response to Canadian government legislation, news content can't be viewed on Facebook. Learn more
In response to Canadian government legislation, news content can't be viewed on Facebook. Learn more
62
6
1