Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
about 3 years ago

РУС⬇️

Սիրելի՛ հայրենակիցներ

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:...
Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:
Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:
Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս:

Дорогие соотечественники!

В последнее время наблюдается активизация потоков дезинформации вокруг Арцаха, и, к сожалению, преимущественно в армянских кругах. Некоторые говорят всё, что им вздумается или что им диктуют узкие личные интересы, не думая о том, что тем самым преступно играют с судьбой Арцаха и на нервах его народа.
К примеру, кто-то пишет, что мы якобы намерены расформировать армию и Министерство иностранных дел, другой – что мы отказываемся от дороги Кармир Шука – Шуши, а третий – что собираемся поднять азербайджанский флаг в Степанакерте и так далее, и тому подобное.
Все это - бред и чушь, и просто исключено, чтобы власти Арцаха согласились потакать желаниям внешних и внутренних врагов. Официально требую прекратить спекуляции вокруг имени Арцаха и на эмоциях народа.
Все органы государственной власти Республики Арцах работают и будут работать, какими бы тяжелыми ни были условия и нежелание некоторых, но самую большую боль причиняет то, что среди тех, кто этого не желает, есть представители армянской нации.
Я бы очень хотел, чтобы вся наша энергия и усилия были направлены на восстановление и развитие Арцаха, обеспечение его безопасности, облегчение боли от потерь, решение проблемы пленных и без вести пропавших, вместо еще большего расшатывания имеющихся ценностей.
Здравомыслия и сердоболия всем нам.

See more
3.8K
653
554