Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
about 3 years ago

РУС ⬇️

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: ...
Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձը, նրա մասնագիտական ու մարդկային որակները, արհեստավարժ, սկզբունքային ու սրտացավ մոտեցումները առկա հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպես նաև նրա զգալի վաստակը 2016թ. և 2020թ. Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստագրման գործում՝ վստահ եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում նա շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը:

Уважаемые соотечественники!

Сегодня я представил Национальному Собранию кандидатуру Гургена Нерсисяна на должность Генерального прокурора Республики Арцах. Считаю это важным кадровым решением, учитывая ключевую роль генерального прокурора в обеспечении эффективной работы правоохранительной системы.
Принимая за основу пройденный Гургеном Нерсисяном путь, прокурорский опыт более 12 лет и научно-педагогической работы более 5 лет, его профессиональные и человеческие качества, принципиальные и отзывчивые подходы к решению существующих проблем, а также его значительный вклад в работу по документированию преступлений, совершенных Азербайджаном в 2016 и 2020 годах, уверен, что в случае избрания Национальным Собранием, он обеспечит проведение значительных реформ в правоохранительной системе и сумеет поднять на качественно новый уровень уголовную юстицию.

See more