РУС ⬇️
Սիրելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:
...Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:
Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:
Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:
Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին:
Дорогие соотечественники!
20 февраля 1988 года вошло в анналы истории армянского народа как символ возрождения национального духа, прочного единства и нерушимой воли, как начало целой эпохи борьбы и сопротивления, восстановления и созидания, потерь и побед.
С того дня прошло 33 года. Сегодня арцахское армянство переживает один из самых сложных и тяжелых периодов своей истории, оно живет, сжавшись в комок от ударов судьбы, стиснув от боли зубы и сжав кулаки, сдерживая крик в горле и застилающие глаза слезы.
Оно живет, поддерживая в себе дух и идеи 88-го, еще более непреклонное и уверенное в том, что избранный им путь верен и необратим, что больше чем когда-либо должно продолжать жить и благоустраивать родную землю, которую уже дважды освящала кровь современных героев.
И во имя наших павших героев, наших чаяний и будущих поколений Арцах возродится вновь, восстанет из руин и продолжит свой вечный путь. Мы обязаны продолжать ценностную борьбу Арцахского движения и быть более сильными, развитыми, стойкими и сплоченными, решительно отстаивая свои права и свободы, национальные интересы и ценности, честь и достоинство.
Это и есть путь к выживанию армянского народа. И пусть мир и удача сопровождают наш народ и Родину на этот пути.