app-facebook
Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia
about 3 years ago

‼️Հայտարարություն‼️

Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և բաց է միայն սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձանց համար, ովքեր Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

...

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն օդային ճանապարհով` վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

See more