ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments
about 7 months ago

Հայտարարություն

Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե <<Գառնի>> պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված <<Ապրիլ>> ֆիլմը։ ...
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

<<Պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

See More