Արցախի կառավարություն / Artsakh Government
about 7 months ago

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՈՐՊԵՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման և ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների և ռուս խաղապահների միջև համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսա...պահովման նվազագույն կարիքները բավարարելու համար:
Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակում էր նաև 31 պարկ բոված արևածաղկի սերմ: Թե որ տնտեսվարողը կամ անհատն է փորձել օգուտ քաղել ստեծված իրավիճակից՝ կենսական նշանակության ապրանքը չարամտորեն փոխարինելով արևածաղկի սերմով, պարզ կլինի համապատասխան մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում:
Բայց անկախ տեղի ունեցածի հանդեպ իրավական գնահատականից, շատ կարևոր և հիասթափեցնող է հարցի բարոյական կողմը:
Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան:
Մանրածախ ապրանքների իրացման հետ կապված նոր կարգավորումներին զուգահեռ ուժեղացվելու են նաև ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող ջանքերը և այսուհետ յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվելու է։

[ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան]

See more
Возможно, это изображение текст «кубанская hoa семечна Rudaned»
Возможно, это изображение в помещении