Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр
about 2 months ago

Հարգելի՛ հայրենակիցներ,
Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու ,հացի արտադրամասեր տեղափոխելու ,ինչպես նաև պահեստավորելու համար։
Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները ,ովքեր ունեն և կ...արող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր , դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն
097 11 66 08 հեռախոսահամարով։

[ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ]

See more