app-facebook
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
about a year ago

ARM⬇️ RUS⬇️

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը` Հանրապետության հռչակման օրվա առթիվ

https://police.nk.am/…/արցախի-հանրապետության-նգ-նախարար-կար…

...

31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով՝ հռչակվեց Արցախի Հանրապետությունը:

Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները:

Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ, գիտակցելով, որ փորձությունները տրվում է ուժեղներին:

Խոնարհվում եմ հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ:
Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:

Թանկագի՛ ն հայրենակիցներ

Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը, պիտի վերաճի հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով, պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը:

Հարգանքով՝ Ներքին գործերի նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
***
Обращение министра внутренних дел Республики Арцах Карена Саргсяна по случаю Дня провозглошения Республики.

31 год назад, в этот день, 2 сентября 1991 года, в результате многолетней борьбы и справедливому требованию народа Арцаха была провозглашена Республика Арцах.

Наряду с непрекращающимися войнами, пограничной напряженностью, внутренними и внешними вызовами, за прошедший 31 год арцахские армяне вместе с Арменией и нашими соотечественниками, проживающими в диаспоре, одержали большие и маленькие победы, сохранив свою национальную идентичность, язык и веру, национальную систему ценностей и тысячелетние традиции.

Конечно, это был не легкий путь. Однако наш народ своей особой выносливостью и мужеством преодолевал многие трудности, понимая, что испытания даются сильным.

Преклоняюсь перед памятью героев, отдавших жизнь за независимость и свободу Родины. Слава и честь тем героям, которые находятся на границе и преданы святому делу защиты Родины.

Дорогие соотечественники,

наша любовь к Родине должна перерасти в ответственность за Родину. И поэтому своей самоотверженностью, трудолюбием, честностью и совместными усилиями мы должны продолжать бороться, защищать и развивать Республику Арцах.

С уважением, Министр внутренних дел КАРЕН САРКИСЯН

See more
221
4
43