Avetik Chalabyan
about 3 years ago

Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Սա խայտառակ մի փաստաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։

Սա սակայն ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատճաշ կերպով կնքված միջազգային պայմանագրերի,... ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։ Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Ազգային ժողովին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փատաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։ Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
http://kremlin.ru/events/president/news/64384?

See more