🇦🇲🇪🇸Իսպանիայի կառավարությունը Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության (AECID) միջոցով 100 հազար եվրո գումար կտրամադրի «Գործողություն՝ ընդդեմ սովի» (Acción contra el Hambre España) ՀԿ-ին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և այժմ ՀՀ Սյունիքի մարզում գտնվող անձանց: Նախաձեռնության նպատակն է առաջիկա 3 ամիսների ընթացքում ֆինանսական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել տեղահանված շուրջ 250 ընտանիքներին։