Տեգի ծայրակալ, 5-7-րդ դարեր, Արցախի Տիգրանակերտ:
«Խոր գիշերվա մեջ լուռ մտածում էին գրքերը, լքված իջևանատունը Անիի հին ճանապարհի վրա, անավարտ քարը տառեր, ողկույզ ու խաչ էր խոկում, պառավում էր Էրեբունի բերդի կավը, թանգարանում դանդաղ փոշիանում էր տեգը, և անհավատալի էր, թե այս երկրում երբևէ տեգ են կոփել և տեգ են բռնել,– և ճաղատ մատենագիրը կարճ պինդ մատներով տրորում էր մեծ գլուխն ու վախենում էր մոտենալ լավաշի չափ լուսավոր գրասեղանին,– գալիս է հոտը... գալիս է հոտը... գալիս է հոտը...»:
Հրանտ Մաթևոսյան, Մեծամոր: