Էմանուելե Պոցցոլո
Պատգամավորների պալատի անդամ
Իտալիայի եղբայրներ կուսակցություն
🔵 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՆՎԱԾ 1.5 ՄԻԼԻՈՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ...
▶️ Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։
👉🏻 Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն ենթարկվել է հալածանքների, որոնց վերաբերյալ շատերի լռությունը նրանց բարոյապես հանցակից է դարձնում։
📌 Հայերը բնորոշվում են նաև որպես «Արարատի ժողովուրդ». Արարատ լեռան վրա ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյյան տապանը։ Հովհաննես Պողոս II պապը 2000թ. սեպտեմբերի 14-ին Հայ Կաթողիկե պատրիարքարանի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ հետևյալ կերպ է բնորոշել հայերին.
«Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Խաչը հայերի ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքից հետո վերածնվելու փառքի խորհրդանիշն է»:
Un grazie di cuore all' On. Emanuele Pozzolo per la fedeltà ai valori!