Hayk Marutyan
about 3 years ago

Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների ...
իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը
վերաբաշխվեց եւ կուղղվի
Արցախի
Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով
վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների
վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։

See more