«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
about 2 months ago

📍 Օգոստոսի 7-8-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։
Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում:

Համաձայն նախնական արդյունքների.

...

☑️ Լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6․6-7․6մգ/լ, Մեծ Սևանում՝ 6․7-7․5մգ/լ):
Lուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20մ, իսկ Փոքր Սևանում՝ 55մ խորություններից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 1.9-5.5մգ/լ (80 մետր խորությունում՝ 3․6մգ/լ):

☑️ Թափանցիկությունը Փոքր Սևանում կազմում է 1.9մ, Մեծ Սևանում՝ 2.1մ (ըստ Սեկի սկավառակի):

Ֆոսֆատ իոնի պարունակությունը.
〽️ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՇԵՐՏԵՐ. Մեծ և Փոքր Սևաններ՝ 0.09մգ/լ:
〽️ ՀԱՏԱԿԱՄԵՐՁ ՇԵՐՏԵՐ. Մեծ Սևան՝ 0.055մգ/լ, Փոքր Սևան՝ 0.210մգ/լ։

Նախորդ ամսվա համեմատ Մեծ Սևանի բոլոր շերտերում, ինչպես նաև Փոքր Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում:
Փոքր Սևանի 30-80մ խորություններում նախորդ ամսվա համեմատ դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության աճ` պայմանավորված կենսազանգվածի քայքայմամբ։
#Armhydromet #LakeSevan

See more
Возможно, это изображение текст
May be an image of 1 person, boat racing, sailboat and sail
May be an image of 1 person, water filter and body of water
May be an image of pelican, ocean, horizon, twilight and coast
May be an image of flounder and text that says 'exo M 06/06/23 05:21:38 Dashboard Start Logging.. 291 °C 607.7 mmHg. 2.7 .DO mg 757 SPO/US 492 Handheld Deploy Calibration Data Esc ENTER'
+2