Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan
about 3 years ago

Հայաստանի վարչապետը ապաշխարելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։

Մեզ այս սցենարը վաղուց ծանոթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։

Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի... և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։

Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին, որովհետև բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում և գործում են հանուն հայրենիքի փրկության։

Հեռացի՜ր անցնցում և մեր երկիրը մի տար նոր արկածախնդրության։

See more