Կարեն Սարուխանյան
about 3 months ago

Սիրելի' Ախուրյանցիներ,
Հարգարժան հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, տևական ժամանակ է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառավարման մեծ ճգնաժամ կա, որի վառ ապացույցն է հանդիսանում ավագանու նիստերի չկայանալը, իշխող քաղաքական ուժի կողմից սեփական թիմակցին անվստահություն հայտնելն ու կրկին նիստերին չմասնակցելը, Ախուրյան համայնքում բազմաթիվ կուտակված խնդիրներին անդրադառնալու և լուծման ուղիներ գտնելու ՏԻՄ իշխանությունների անկարողությունը։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ իշխող քաղաքական ուժի հայ...տարարած անվստահությանը պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` առաջադրելով նախընտրական ցուցակի 2-րդ համար, ավագանու անդամ, Ախուրյանի Բ/Կ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի թեկնածությունը։
Այնուհետև,
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածուի, խմբակցության ավագանու հետ փոխադարձ վստահության հուշագիր կնքեցին անձինք` քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ովքեր տեսնելով Ախուրյան համայնքի ղեկավարության անգործությունը, անլուրջ վերաբերմունքը իրենք իրենց, այդ թվում` համայնքի ժողովրդի նկատմամբ, մտահոգված էին համայնքի բարեխիղճ կառավարմամբ և իրենց պատրաստակամությունը հայտնեցին այդ կառավարման մաս կազմելու կարևորագույն գործում։
Համագործակցության հուշագիրը` բաց լինելով ցանկացած քաղաքացու, քաղաքացիական նախաձեռնության համար, այսօր, ի ուրախություն Ախուրյան համայնքի և համայնքի ժողովրդի, տեղեկացնեմ, որ այդ նախաձեռնությանը միացել է Ախուրյան համայնքի ավագանու անկախ անդամ Արիստակես Չալոյանը։
Պարոն Չալոյանի միացման արդյունքում Զավեն Մանուկյանը, փաստացի, ունենում է Ախուրյան համայնքի ավագանու 27 անդամների մեծամասնության` 14-ի աջակցությունը։
Սիրելի' Ախուրյանցիներ, այսօր արդեն փաստացի Ախուրյան համայնքի ղեկավարը, Ախուրյան համայնքի ՏԻՄ իշխանությունները չունեն բավարար ավագանու անդամներ` իրենց համայնքում իշխանություն ունենալու համար, իսկ միավորված քաղաքական, քաղաքացիական ուժերը` պատասխանատու կերպով շարունակելու են իրենց գործունեությունը հանուն իրենց համայնքի զարգացման և բարգավաճման։
Սա ևս իրողություն է, և քայլերի հաջորդականությունը ուղղված է լինելու զարգացած համայնք, գերծանրաբեռնված համայնքային իշխանություն ունենալու, Ախուրյան համայնքի բնակչի բարեկեցիկ ապագայի համար։

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
190
13
18