Lilit Galstian
about 6 months ago

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։
Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․

1. ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարդների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը, սասանում միջազգային իրավունքերին և սկզբունքներին վերջիններիս հայտարարցած կանոնադրական նորմերն ու հանձնառո...ւթյունները։

2. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և այսօր շարունակվող ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից։

3. Ավելի գործուն քայլերի ժամանակն է։ Ադրբեջանը արհամարհում է մի միջազգայի դատարանի որոշումները, մի շարք երկրների դատապարտող արտահայտությունները, ինչը պարտադրում է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։

4. Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող ցեղասպանական քաղաքականությունը ապացուցում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաբվունքն այլընտրանք չունի։ Ուժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը։

See more
May be an image of 1 person
May be an image of 3 people
May be an image of 9 people
88
6
3