app-facebook
Masis Mayilian / Մասիս Մայիլյան
about a year ago

Եթե հաշվարկելն ու կանխատեսելն անասելի դժվար է դարձել, եթե աշխարհն իրար է խառնվել, կամ ինչպես ընդունված է ասել՝ «աշխարհն, այո, շուռ է եկել», եթե քեզնից նույն այդ աշխարհում քիչ բան է կախված, ապա կարելի է ու պարտավոր ենք անել այն, ինչ միշտ էլ հաշվարկելի ու կանխատեսելի է, այն, ինչ կարող ենք անել՝ առանց հայացքներս ուրիշներին հառելու, գոնե այն, ինչը վստահաբար մեզնից է կախված։

Այսինքն՝ հետևողականորեն ու եռապատկված ջանքերով բարեփոխել ու ամրապնդել պետությունն ու նրա բոլոր հաստատությունները։ Այսպես ավելի պատրաստ կլինենք վատագույն դեպքում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և լավագույն դեպքում՝ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։

Շնորհավոր տո՛նդ, Արցախ։ Մեզ կհաջողվի դա անել։

466
23
41