Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
...Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
🇷🇺12 августа было проведено 32 лабораторный обследований, методом ПЦР, в результате которых в Арцахе зарегистрировано 2 новых случая заболевания коронавирусом.
С целью выявления коронавируса в 2021 году было обследовано 10776 граждан, и у 994 из них отмечен положительный результат теста.
В настоящее время 31 больных получают стационарное лечение от коронавируса, а пациенты с лёгкой формой получают амбулаторное лечение.
Министерство здравоохранения Республики Арцах в очередной раз в обращается к населению: . следовать инструкциям избежать новых вспышек, . получить прививку против коронавируса.
Прививки от коронавирусной болезни (COVID-19) проводятся поликлиническом отделении ЗАО «Республиканский медицинский центр» в учереждение здравоохранении «Аревик», и в региональных медицинских объединениях.