app-facebook
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
about a year ago

ԱՂԱՎՆՈՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ԳՅՈՒՂԻՑ

Երեկ երեկոյան ռուսական կողմը Աղավնոյում մնացած վերջին ընտանիքի ներկայացուցչին՝ Բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանին, ու գյուղի պաշտպանության համար պայքարող 3 երիտասարդներին մի քանի ժամ է տվել գյուղը լքելու համար:
Հայտարարել են, թե այլևս չեն ապահովելու նրանց անվտանգությունը:

...

Վերջիններս աննախադեպ հետապնդումների ու ճնշումների են ենթարկվել Ոստիկանության, ԱԱԾ-ի և ռուս «խաղաղապահների» կողմից:
Նրանց տեղաշարժն ամեն քայլափոխի վերահսկվել է:

Չնայած այդ աննախադեպ հսկողությանը՝ Մարտիրոս Հակոբյանին հաջողվել է հրկիզել սեփական տունը, ինչն էլ զայրացրել է խաղաղապահ կոչված օկուպացիոն զորքի ներկայացուցիչներին:

Վերջիններս Մարտիրոս Հակոբյանի ձեռքից խլել են մեքենայի բանալիները ու թույլ չեն տվել դուրս գալ գյուղից՝ ասելով, որ նման հրաման ունեն:

Ավելի ուշ՝ արդեն լուսադեմին, Հակոբյանին հաջողվել է այլ շրջանցիկ ճանապարհով, ոտքով դուրս գալ գյուղից և երեք երիտասարդների հետ հասնել Երևան:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
24.08.2022

See more