app-facebook
National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ
about 3 years ago

53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը:

Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:
Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի կապը:
Սխեմատիկ և երկրաչափակա...ն լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:
«Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:

______________________________
«Մե՛նք ենք մեր լեռները», 1967
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 🇦🇲

See more
577
8
385