‼️ Սա այն մասին է, թե ինչքան կարևոր է զգոնություն ցուցաբերել որեւէ հարթակի տվյալներ տրամադրելիս:
Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։
✅ Իրական- hiMNadram.org...
❌ Կեղծ- hiNMadram.org
Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց։
Նման դեպքեր կարող են լինել նաև այլ կայքերի հետ կապված։
Ուստի, հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս պետք է զգոնություն ցուցաբերել եւ առնվազն՝
- ստուգել եւ համոզվել, որ տառային ու սիմվոլային տարբերություններ չկան կայքի հասցեում և տվյալները լրացնում եք իրական, այլ ոչ թե կեղծ կայքում,
- կասկածի դեպքում կապի այլընտրանքային տարբերակով ճշտել՝ արդյոք այն կազմակերպության կամ մարմնի կայքն է, որին պատրաստվում եք տվյալներ տրամադրել,
- եթե կասկածնեը չեն փարատվում, ապա ձեռնպահ մնալ որեւէ տվյալ լրացնելուց (տրամադրելուց)։
Ֆիշինգից պաշտպանվելու մասին ուղեցույց՝ https://tinyurl.com/y9pvzcop