‼️Հերթական կեղծիքն է տարածվում նույն սկզբունքով։
Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ։
❌Պետք չէ նման գրառումների հավատալ, տարածել, մեկնաբանել ու որևէ տվյալ փոխանցել։
...‼️Ձեզ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարող եք եզրակացնել, որ խաբեություն է։
✅Ծանոթացեք ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին Գործակալության կազմած ուղեցույցին
https://tinyurl.com/y9pvzcop