📌 Հրդեհ Պատարայի անտառներում
http://www.rs-nkr.am/content.php?contid=3323
Օգոստոսի 22-ին ժամը 11:45-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
...Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը և այս տարածքում անտառի խտությունը հրշեջ փրկարար մասից օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ:
Հրդեհը դեռ շարունակվում է: Տեղում աշխատում են Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները:
Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և անտառային զանգված:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
✔️Հարգելի հայրենակիցներ
Առաջիկա օրերին ևս Արցախի Հանրապետության տարածքը կգտնվի տաք օդի ալիքի ազդեցության գոտում: Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով ու բնակիչների անզգուշության պատճառով Արցախում ավելացել են հրդեհների դեպքերը:
Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
***
📌22 августа в 11:45 часов из центра кризисного управления Аскеранского районного отделения по чрезвычайным ситуациям поступила информация о пожаре, возникшем в селе Патара Аскеранского района.
По предварительным данным, горит участок с сухим травянистым покрытием.
Для проведения пожаротушения на место происшествия выехала пожарная машина с одним боевым расчетом пожарных-спасателей. Принимая во внимание опасную ситуацию и плотность леса в данном районе, на помощь выехали еще 2 боевых расчета пожарно-спасательной службы.
Огонь все еще продолжается.
На месте работают пожарные спасатели Аскеранского районного отдела.
По предварительным данным, сгорел участок с сухим травянистым покрытием и лесной массив.
Дело расследует Государственная инспекция пожарной и технической безопасности.
☑️ Уважаемые соотечественники!
В ближайшие дни территория Республики Арцах окажется под воздействием волны горячего воздуха. Из-за аномальной жары и невнимательности жителей в Арцахе увеличилось количество пожаров.
Во избежание катастрофических последствий, ГСЧС призывает соблюдать правила пожарной безопасности.



