📌 Տեղեկանք՝ սակրավորական խմբերի կողմից կատարված աշխատանքի մասին.
http://www.rs-nkr.am/content.php?contid=3357
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և ...
վնասազերծել է՝
1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 զինամթերք, գնդիկաբեկորային 1411 ավիառումբ և նռնականետի ՊԳ-7 տեսակի նռնակ:
Հետախուզական աշխատանքները շարունակվում են: Որպես կանոն՝ տեղում ոչնչացվում է այն զինամթերքը, որը տեղափոխման ենթակա չէ, մյուս դեպքերում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխում և ոչնչացնում են ավելի անվտանգ տարածքում:
Ծառայության սակրավորական խմբերն անցած 11 ամիսների ընթացքում ականազերծել են շուրջ 130 հեկտար տարածք, այդ թվում՝ բնակելի և գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև անտառածածկ գոտի:
***
📌Справка о работе саперных групп.
В результате инженерно-разведывательных работ, проведенных саперными отрядами управления спасательных сил ГСЧС, с 27 сентября 2020 года по 27 августа 2021 года включительно с территории Республики Арцах было обнаружено и обезврежено:
1513 взрывчатых веществ, 59 противотанковых мин, 10 противопехотных мин ОЗМ, 84 минометных снаряда, 919 ракет, 3143 кассетных бомб, 2059 зенитных ракет, 9319 пушечных снаряда, 2391 боеприпасов малого калибра, 1411 осколочных бомб и снаряд гранатомета типа ПГ-7.
Разведывательные работы продолжаются. Как правило, боеприпасы, не подлежащие транспортировке, уничтожаются на месте, в остальных случаях саперы ГСЧС перевозят и обезвреживают найденные боеприпасы в более безопасном месте.
Саперные отряды службы за последние 11 месяцев разминировали около 130 гектаров земли, включая жилые, сельскохозяйственные территории и лесные массивы.