ARM 🇦🇲 RUS 🇷🇺 👇
📌Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:
Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։
...Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:
Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանում: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Բացի այդ, ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին:
📌Спасательные отряды управления спасательных сил государственной службы по чрезвычайным ситуациям Арцаха продолжают поиск тел погибших военнослужащих.
С 13 ноября спасательные отряды и саперные группы Арцаха проводят поисковые операции совместно с Международным комитетом Красного Креста (МККК) и миротворческими силами РФ.
Директор государственной службы по чрезвычайным ситуациям генерал-майор Карен Саркисян ежедневно встречается с родителями погибших, пропавших без вести или взятых в плен военнослужащих. Обсуждаются результаты поисковых работ спасателей, осуществляется обмен мнениями и принимаются взаимные предложения.
Поиск и обмен тел убитых военнослужащих практически завершены на территории Шуши-Мартакерт, ведутся работы на прилегающих территориях города Мартуни, Аскеран, а также в направлениях Гадрут, Физули и Кашатахского района.
По итогам переговоров, поисковые работы вскоре будут продолжены в южной части Гадрута, находящейся под контролем Азербайджана, а именно в Мехакаване и других населенных пунктах.
СПРАВКА
Государственная служба по чрезвычайным ситуациям не участвует в переговорах. Спасатели Арцаха активно участвуют в поисковых работах. Кроме того, по приказу директора службы генерал-майора Карена Саркисяна был создан оперативный штаб, в котором собирается фактическая информация о военнослужащих, отмечается на карте и передается сторонам переговоров.



