📌Փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
...Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանում:
***
📌В результате поисковых работ, проведенных 1 февраля, Арцахские спасательные отряды обнаружили останки 9 погибших военнослужащих на территории Варанды (Физули).
По предварительным данным - это военнослужащие (добровольцы, принимавшие участие в боевых действиях или резервисты). Была назначена судебно-медицинская экспертиза для установления их личности.
Всего по состоянию на 1 февраля было найдено 1354 тела.
Сегодня, поисковые работы ведутся на территории Гадрутского района.