📌Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:
Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
...2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
***
📌 Из-за неблагоприятных погодных условий, спасательные отряды Арцаха приостановили поисковые работы.
После прекращения огня, спасатели осуществляли и продолжают осуществлять поисково-спасательные работы во всех населенных пунктах, находящихся не под контролем Арцаха.
Поисковые работы в последние месяцы несколько раз приостанавливались из-за нарушения режима прекращения огня, взрыва мины на азербайджанской стороне и из-за погодных условий.
Общее количество тел, найденных с 13 ноября 2020 года по настоящее время в ходе поисковых работ, и переданных армянской стороне азербайджанской стороной, составляет 1485 человек.