📌ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։
Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները:
Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։
Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցակնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, ովքեր ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։
***
📌 Директор Государственной службы по чрезвычайным ситуациям МВД РА, полковник Мехак Арзуманян, принял представителей миссии Международного комитета Красного Креста (МККК) в Арцахе.
Главной темой обсуждения стали поисковые работы и проводимые саперными отрядами ежедневные работы по разминированию.Саперы, помимо выполнения инженерно -разведывательных и взрывных работ, проводят в школах информационные курсы.
Представители Международного комитета Красного Креста (МККК) выразили готовность координировать эту деятельность, а так же проводить курсы о возможных рисках и мерах предосторожности не только в учебных заведениях, но и для других гражданских лиц, проживающих в районах, где имели место боевые действия.
Мехак Арзуманян поблагодарил представителей МККК за поддержку и выразил готовность продолжить сотрудничество.