app-facebook
Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan
about 2 years ago

Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար։

...

Ռոբերտ Քոչարյան
02.09.2021թ.

See more
4.9K
297
662