ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
about a year ago

🥇Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ 🥇

🏆🏆🏆Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում այսօր գերազանց մրցելույթներ ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը /անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան/։ Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճեց 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։

No photo description available.
No photo description available.
62
2
53