Սևանա լճի մակարդակը 02.07.2021թ. դրությամբ կազմում է 1900.79մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 4սմ-ով:
«Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 02.07.2021թ. ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 123 մլն խմ ջուր։
02.07.2021թ. դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 78 մլն խմ:
Այս տարի Սևանա լճի առավելագույն մակարդակը գրանցվել է 08.06.2021թ.՝ կազմելով 1900.91մ: Հունիսի 8-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից բաց է թողնվել շու...րջ 50մլն խմ (4սմ), սակայն այդ նույն ժամանակահատվածում լճի մակարդակը նվազել է 12սմ-ով: Այսինքն ստացվում է, որ այդ ընթացքում լճից գոլորշացել է 8սմ (100մլն խմ ջուր):
հ.գ. Սևանա լճից իրականացվող ջրառը չի կարող հիմնական պատճառ հանդիսանալ լճի մակարդակի նվազման կամ ծաղման գործընթացի հիմնական պատճառ: