app-facebook
Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan
about 3 years ago

Հայտարարություն.

Հարգելի՛ հայրենակիցներ.

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ: Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:

...

Կարծում ենք, այսպիսի ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն գաղափարակից ընկերներին պայքարն ավելի արդյունավետ դարձնել, այլ նաև բոլոր համախոհ քաղաքացիները հնարավորություն կունենան դրսևորել իրենց աջակցությունը տարբեր եղանակներով:

Հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող մեր գրասենյակում:
Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախապես՝ գրելով նշված էջերին՝ Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan, Shahen Harutyunyan , կամ զանգահարելով +37477391707 հեռախոսահամարին:

Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան և նախաձեռնող ընկերներ:

See more
1.7K
66
291