app-facebook
Տիեզերք/Space
около 2 лет назад

Ամենահզորը

Այս կադրը հստակ արձանագրում է երեկվա թռիչքի հաջող ու պատմական լինելը... սա մի տիեզերագիտական բարձունք էր, որը Հայաստանը դեռևս չէր նվաճել 🇦🇲

Պատկերը ստացվել է հայկական ստրատոստատի տեսախցիկից՝ հենց Հայաստանի գլխավերևից ))

Հատուկ շնորհակալություն AYAS Armenian Aerospace Society-ին՝ Հայաստանում տիեզերագիտական ոլորտը զարգացնելու ուղղությամբ իրենց գործադրած հսկայական ջանքի, անմնացորդ նվիրման ու բոլորիս համար ոգեշնչող այս նվաճման համար ))

Մթնոլորտի ստրատոսֆերա շերտ, 29 705 մետր կամ շուրջ 30 կիլոմետր բարձրություն, 2021 թվականի հունիսի 27։

Հ.Գ. Տարածելու ու այս նվաճումով նաև Ձեր ընկերներին ոգեշնչելու մասին չմոռանաք 😎

#AYAS #Ստրատոստատ #Ստրատոսֆերա #Հայաստան #Տիեզերք #Space

Ещё
531
7
242