app-facebook
Մանե Թանդիլյան - Mane Tandilyan
about 2 years ago

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն է...լ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։

Հուսով եմ, Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն։

#ԱպրելուԱրցախ
#ԱպրելուԵրկիր

See more
1.5K
56
357