app-facebook
Մանե Թանդիլյան - Mane Tandilyan
about 6 months ago

Երևանի ավագանին մինչև ապրիլի 25-ը իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, հակառակ պարագայում, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ակնհայտ է, սակայն, որ գործող իշխանությունը նախատեսում է ևս մի քանի ամիս կառավարել Երևանը՝ առանց քաղաքապետ, ինչպես հաճախ լինում է բազմաթիվ ոլորտներում։

Միևնույն է, տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն։
«Ժողովրդավարության բաստիոնի ջատագովների» կողմից ժողովրդավարության և օրենքների ոտնահարումը դարձել է ...սովորական երևույթ, երբ օրենքները մեկնաբանվում և փոփոխվում են հանուն իշխանության պահպանման։

Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզվել է, որ օրինական եղանակով պարզապես անհնարին է վերարտադրվել ու փորձում է ժամանակ շահել և երկարաձգել իր իշխանությունը մեր մայրաքաղաքում։

Բայց մենք թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց և ուզուռպացնել իշխանությունը։

#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան

See more
118
14
8