app-facebook
Մանե Թանդիլյան - Mane Tandilyan
about a month ago

Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի կամ միջազգային ցանկացած կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում։

Հետևաբար, նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ անդրադարձներին ...և այլն։

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով։ Միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն է ի զորու լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ։

See more
196
40
28