Tumo Center for Creative Technologies
约 5 年前

Այսօր Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը և Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և՝ բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ և ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց և դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում։

328
21
37