app-facebook
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
about 3 years ago

Նյու Յորք/Ժնև – Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 10-ին...: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն` մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։

Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է։

English: https://uni.cf/3dDfDsP

See more