❗Հայտարարություն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ վարչության ՀՀ կառավարության հետ համագործակցության վերաբերյալ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որ ԱՏՁՄ անդամ ընկերություններն այլևս անվստահելի գործընկեր են, անընդունելի ենք համարում և հայտարարում ենք․
1. ԱՏՁՄ անդամ են հանդիսանում 110 բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց շրջանառությունից պետությանը վճարված հարկերը գերազանցում են 30 մլրդ․ ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակն ավելին է քան 10 000-ը։ ...Միությունն իր մեջ միավորում է թե՛ միջազգային և թե՛ տեղական ընկերություններ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն բարձր տեխնոլոգիական, այլ կրթության և գիտության զարգացման ոլորտներում։
2. Միությունը շարունակաբար համագործակցելով պետության հետ իրագործել է բազմաթիվ պետական նշանակության նախագծեր, ինչպիսիք են «Արմաթ» և «Իրական դպրոց» կրթական ծրագրերը, ինչպես նաև 2019թ․-ին ՀՀ-ում իրականացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը /WCIT 2019 Yerevan/, որը պետությունը ներկայացնում է որպես ձեռքբերում թե՛ ներքին և թե՛ համաշխարհային հարթակներում։
3. Այսուհետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարությանը հիմնավորելու մեր բարձրացրած խնդիրների արդիականությունը և առաջադրած լուծումների արդյունավետությունը։
«ԱՏՁՄ» ՀԿ Վարչություն
15 հունվարի 2020թ․
#UATE #Armath #technology #Armenia
ՀՀ կառավարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan