app-facebook
Urartu Football Club
about 3 years ago

Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքի 73-րդ տարում մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը։

Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։

Արկադի Անդրիասյան անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում և հավերժ կմնա մեր հուշերում, որպես հայկական ֆուտբոլի դասական։

...

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին ու բարեկամներին։

Հավելենք, որ 2019 թվականի օգոստոսից Անդրիասյանն աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, զբաղեցնելով նախ զարգացման գծով փոխտնօրենի, այնուհետև գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնները։

See more
58
11
9